Հնդկաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել

Հնդկաստանի հարավային նահանգ Կարնակատայում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Մահացող անձը 76- ամյա տղամարդ է:

Այս մասին հայտնում է BBC-ն։

Նա մեկամսյա այցելությունից հետո վերադարձել էր Սաուդյան Արաբիայից: Օդանավակայանում տղամարդը ստուգվել էր, բայց այդ ժամանակ երևացող սիմպտոմներ դեռ չկային: Շնչառական խնդիրներ ունենալուց հետո, նա տեղափոխվել է հիվանդանոց:

Երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ անձի հետ շփված մարդիկ գտնվում են մեկուսացման մեջ: Նշենք նաև, որ առողջապահության նախարարության տվյալներով, Հնդկաստանում կա կորոնավիրուսով վարակված անձանց 73 դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել