Մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի․ վարչապետ

Մինչև մարտի 23-ը Հայաստանի կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, դասեր չեն լինի։ Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց, որ մարտի 18-19-ին նորից կանդրադառնան այս թեմային ու եթե կարիք լինի՝ ժամկետը կհետաձգեն։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 13-ին կառավարությունում խորդհրդակցություն է անցկավցվել կորոնավիրուսի հետ կապված։ Վարչապետը մարտի 12-ին դադարեցրել է արձակուրդն ու հետ վերադարձել աշխատանքի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել