Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքը և կինը՝ Ռիթա Ուիլսոնը, կորոնավիրուսի թեսթ են հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել։
Այդ մասին նա գրել է իր Թվիթերում, հայտնում է Washingtonpost-ը։
63-ամյա օսկարակիր դերասանը նշել է, որ գտնվում է Ավստրալիայում և հետևում է բժշկական անձնակազմի ցուցումներին։
«Ռիթան մրսածություն ուներ և մի փոքր ջերմություն, որը գալիս և գնում էր։ Ճիշտ հասկանլով իրավիճակը և հաշվի առնելով, թե ինչ է պետք աշխարհում անել հիմա, մենք կորոնավիրուսի թեսթ հանձնեցինք, որը դրական արդյունք ցույց տվեց»,-նշել է դերասանը և հավելել, որ հետևում են բուժաշխատողներին ցուցումներին և մեկսուսացվելու են այնքան ժամանակ, որքան հարկավոր է հանրային առողջության անվտանգության համար։
Հենքսը ամերիկացի առաջին հայտնի անձն է, որը հրապարակայնորեն հայտարարում է կորոնավիրուսի ախտորոշման մասին: