Աշխատանքային օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն սահմանվում է արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը։
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: