Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հունվարի 17-ի որոշմամբ «Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը։ Նրա ընտրության hետ կապված մի շարք խոսակցություններ եղան։
Հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը հունվարի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մրցույթի 3 փուլերը հաղթահարել է 100% արդյունքով։
Ավելի ուշ հրապարակել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը։
Շահարկումների առիթ դարձավ այն, որ նորանշանակ տնօրենը «իմ քայլը» կուսակցության անդամ է, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի որդին և մարզպետի մտերիմը։
Իրավաբան.net-ի հարցին ի պատասխան, մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց իր որոշման պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում