Իրավաբան.net լրատվական կայքը հայտարարում է մրցույթ՝ օպերատորի պաշտոնի համար (լրիվ օր):
Ներկայացվող պահանջներ`
- Աշխատանքային փորձ՝ օպերատրության ոլորտում:
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ստեղծագործական միտք,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Դաշտային աշխատանք կատարելու պատրաստակամություն ու փորձ,
- Աշխատանքային պայմաններում ճկունություն ու արագ կողմնորոշում,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
- Տեսանյութերի և լուսանկարների մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել ամփոփ ինքնակենսագրականը (CV)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2020 թ-ի փետրվարի 28-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Օպերատոր»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: