Քննիչները Մոսկվայում ձերբակալել են 2-ամյա աղջկան խեղդամահ արած տղամարդուն: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
2017-ին ծնված աղջկա դին մեխանիկական ասֆիքսիայի հետքերով գտել են մայրաքաղաքի արևելքում գտնվող մի բնակարանում ՝ դեկտեմբերի 27-ին:
«Նույն օրը կալանավորվել է 1964 թվականին ծնված մի տղամարդ, որը կասկածվում է հանցագործություն կատարելու համար», – հայտնում են քննչական կոմիտեից:
Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մոտ ժամանակներս ձերբակալվածին մեղադրանք կառաջադրվի և կընտրվի խափանման միջոց: