Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօր՝ նոյեմբերի 26-ին, նիստ է գումարել, որտեղ քննարկվում է հանձնաժողովի նախագահի ընտրությունը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնաառաջադրվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը և «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը:
Հանձնաժողովը քվեարկության արդյունքում որոշեց նախագահ ընտրել Հայկուհի Հարությունյանին։
Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն նոյեմբերի 19-ին ընտրել է ԿԿՀ-ի անդամներին։