Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 19-ին, ընթանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության քվերակությունը։
Նշենք, որ թեկնածուներ են առաջադրվել Կառավարության, ԱԺ «Իմ քայլի», «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և Բարձրագույն դատական խորհուրդի կողմից։
Ընտրությանը մասնակցել է 102 պատգամավոր։
Այսպիսով, թեկնածուներն են՝
Կառավարություն-Լիլիթ Ալեքսանյան (կողմ՝ 85, դեմ՝15, անվավեր՝ 2),
ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-Էդգար Շաթիրյան (կողմ՝ 96, դեմ՝6),
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն- Նարեկ Համբարձումյան (կողմ՝ 71, դեմ՝ 31),
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-Հայկուհի Հարությունյան (կողմ՝ 90, դեմ՝12),
Բարձրագույն դատական խորհուրդ- Արամայիս Փաշինյան (կողմ՝ 85, դեմ՝ 16, անվավեր՝ 1)։