Facebook սոցիալական ցանցը կգործարկի նոր գործառույթ, որը կոչվում է «Հանրաճանաչ լուսանկարներ»:
Սոցիալական ցանցն ընտրելու է հանրահայտ պատկերներն ու դրանք առաջարկելու օգտատերերին, հայտնում է techcrunch.com-ը:
Նոր գործառույթը կաշխատի նույն սկզբունքով, ինչպես աշխատում է Instagram-ի story-ն: «Հանրաճանաչ լուսանկարները» ցույց կտա ոչ միայն ընկերների, այլև մյուսների լուսանկարները՝ ըստ Facebook-ի ալգորիթմի։ Նոր գործառույթի գործարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։