Ձերբակալված կամ կալանավորված անձին մարդկանց առողջությանը վտանգ սպառնացող իր փոխանցելու դեպքում սահմանված է տուգանք մինչև կես մլն ՀՀ դրամի չափով

Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիսի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են սպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի և կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը: Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից(100 000 ՀՀ դրամ) երեքհարյուրապատիկի(300 000 ՀՀ դրամ) չափով: Նույն արարքը, որը կատարվել է պետական ծառայողի կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից(200 000 ՀՀ դրամ) հինգհարյուրապատիկի(500 000 ՀՀ դրամ) չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել