«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու`
1. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգից` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր կամ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.
2. ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգից` ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՀՀ ոստիկանության համակարգեր կամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.
3. ՀՀ ոստիկանության համակարգից` ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգեր կամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն.
4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից` ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության համակարգեր:
Պայմանագրային զինծառայողի տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող զինծառայողի տեղափոխությունը հիմք չէ տեղափոխությունից հետո պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն օրենքով ծագող իրավական հետևանքները չկիրառելու համար:
Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է համապատասխան մարմնի անձնակազմի ցուցակներից և գրանցվում տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում: Ընդ որում, մինչև տեղափոխված մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը նա համարվում է համապատասխան մարմնի ծառայող:
Պայմանագրային զինծառայողը կարող է տեղափոխվել իրականացնելու այլ ծառայություն

