Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Գործատուներն իրենց իրավասությունների սահմաններում, կարող են ընդունել ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտեր, որոնք ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված են աշխատանքի ընդունման ժամանակ պահանջվող փաստաթղթերը և ըստ այդ հոդվածի 3-րդ կետի՝ աշխատանքի ընդունման ժամանակ գործատուի կողմից պարտադիր պահանջվող փաստաթղթերից է կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականը, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան՝ աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ:
Կրթության վկայականի կարևորությունը աշխատանքի ընդունման ժամանակ

