Զինծառայողների համար մի շարք սահմանափակումներ են գործում

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն՝ զինծառայողն իրավունք չունի`
1. կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Ընդ որում, պետական ծառայությունը գերակայում է սույն կետում նշված աշխատանքի նկատմամբ.
2. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ, բացառությամբ սույն օրենքով սահմանված զինվորական պաշտոնների.
3. ստեղծելու կուսակցություններ կամ կրոնական միավորումներ, անդամակցելու որևէ կուսակցության կամ արհեստակցական միության, իսկ կրոնական միավորման անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում և ծառայակիցների շրջանում իրականացնելու քարոզչական գործունեություն.
4. ոչ ծառայողական նպատակների համար օգտագործելու պետական սեփականություն հանդիսացող նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցներ.
5. կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցել դրանց.
6. պաշտոնեական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական կազմակերպությունների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
7. անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.
8. վարձատրություն ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
9. ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Զինծառայողների իրավունքները և պարտականությունները, այդ թվում` ընտրական իրավունքն ու հանրաքվեներին մասնակցության կարգը, կարգապահական իրավունքը և կարգապահական պատասխանատվությունը սահմանվում են օրենքով:
Վերը նշված սահմանափակումները չպահպանելը զինծառայողի նկատմամբ հանգեցնում է կարգապահական, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պատասխանատվության կիրառման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել