Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը

Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքով։
ՀՀ հարկային օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները.
1. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
3. մոտոցիկլետը.
4. ձյունագնացը.
5. մոտոամենագնացը (քվադրոցիկլը):
ՀՀ հարկային օրենսգրքի 243-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը:
ՀՀ հարկային օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1. մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
ա․ 1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ,
բ․ 21-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ,
գ․ 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ.
2. 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
ա․ 1-ից 200 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ,
բ․ 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ:
ՀՀ հարկային օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել