«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» գործող օրենքի համաձայն պատվիրատուն իրավունք ունի`
• անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից և գնահատողից պահանջելու` ներկայացնել մասնագիտական որակավորման վկայականի բնօրինակը.
• ինքնուրույն ընտրելու անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց.
• անշարժ գույքի գնահատման արժանահավատությունը բողոքարկելու լիազոր մարմնում կամ վիճարկելու դատական մարմնում.
• պահանջելու անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում.
• օգտվելու օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
Պատվիրատուն պարտավոր է`
• անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց տրամադրել անշարժ գույքի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթեր և հավաստի տեղեկություններ.
• չխոչընդոտել և չմիջամտել անշարժ գույքի գնահատման գործընթացին.
• պատշաճ կերպով կատարել իր պայմանագրային պարտավորությունները.
• կրել օրենքով սահմանված այլ պարտավորություններ:
Անշարժ գույքի գնահատման ընթացքում պատվիրատուի իրավունքները և պարտականությունները

