Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝
• «0612 Տվյալների բազաների և տեղեկատվական ցանցերի ստեղծում և կառավարում»,
• «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,
• «0811.01.5 Գյուղատնտեսագիտություն» մասնագիտությամբ «0811.01.01.5 Գյուղատնտես» որակավորումը, «0811.02.5 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ «0811.02.01.5 Ֆերմեր» որակավորումը, «0811.03.5 Ջերմատնային տնտեսություն» մասնագիտությամբ «0811.03.01.5 Տեխնիկ-ագրոնոմ» որակավորումը.
Նույն իրավունքից օգտվում են գիտական աստիճան ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներառված հետևյալ մասնագիտություններ ունեցող օտարերկրացիները՝
• «0611 Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»,
• «0412 Ֆինանսներ»,
• «0413 Կառավարում և վարչարարություն»,
• «0619 Համակարգչային անվտանգություն»,
• «0714 Էլեկտրոնիկա և ավտոմատացում»,
• «0721 Պարենամթերքի տեխնոլոգիա»:
Սահմանված է այն մասնագետների շրջանակը, ովքեր առանց աշխատանքի թույլտվության կարող են աշխատել Հայաստանի Հանրապետությունում

