Ինձ հետաքրքրում է, ովքե՞ր իրավունք ունեն կենսաթոշակ ստանալու և ի՞նչ կարգով է կատարվում վճարումը: Խնդրում եմ նաև պարզաբանել, արդյո՞ք լիազորագրի միջոցով հնարավոր է ստանալ կենսաթոշակը:


Հարգելի° ընթերցող,


Սույն հարցի կապակցությումբ պետք է ուսումնասիրենք ՙՊետական կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքին: Համաձայն նշված օրենքի 7-րդ հոդվածի` օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում կենսթոշակ ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ: Եվ որպեսզի քաղաքացին ստանա կենսաթոշակ, միայն ՀՀ քաղաքացի լինելը բնականաբար բավարար չէ, նա պետք է բավարարի օրենքով սահմանված պահանջներին: Նույն օրենքը նշում է նաև, որ կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում և նրան նշանակվել է կենսաթոշակ: Ընդ որում, եթե միևնույն անձը ունի մեկից ավելի պետական տարբեր կենսաթոշակների իրավունք, ապա վերջինիս իր ընտրությամբ կնշանակվի մեկ կենսաթոշակ: Անձին սոցիալական կենսաթոշակ չի նշանակվում, եթե նա ունի օրենքով սահմանված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք:

Այսպես, կենսաթոշակը նշանակվում է`

  1. դիմելու օրվանից,
  2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման  դիմումը տրվել է այդ օրվանից հետո եռամսյա ժամկետում,
  3. կերակրողի մահվան օրվանից, եթե կեսնաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո վեցամսյա ժամկետում,
  4. զինծառայությունից արձակվեու օրվաինց, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված ծառայողը դիմել է այդ օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում:

Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կան կանխիկ եղանակով: Պատասխանելով քաղաքացու մյուս հարցին նշենք, որ կենսաթոշակը չի կարող վճարվել լիազորագրի հիման վրա:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել