Ես ամուսնալուծված եմ, և ուզում եմ իմանալ, արդյո՞ք ամուսնալուծված լինելով պետք է որոշակի գումար վճարեմ երեխային իր ծախսերը հոգալու և ապրելու համար:
Հարգելի° ընթերցող,
Համաձայն ՀՀ օրենսդրության ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին, տրամադրել ապրուստի միջոցներ և պայմաններ: Որպես ապրուստի միջոց, ծնողները կարող են վճարել ալիմենտ: Այն դեպքում, եթե ծնողները ապրուuտի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիu պահելու համար միջոցները` ալիմենտը, ծնողներից կարող է բռնագանձվել դատական կարգով: Այս ճանապարհով ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով`
- մեկ երեխայի համար ծնողների վաստակի և այլ եկամտի մեկ քառորդը,
- երկու երեխայի համար` մեկ երրորդը,
- երեք և ավելի երեխաների համար` մեկ երկրորդը:
Ընդ որում, ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից: Հարցին ամբողջական պատասխան տրամադրելու համար, նշենք նաև, որ Հայաuտանի Հանրապետությունում նվազագույն ամuական աշխատավարձը 32 500 դրամ է, սակայն իրավական ակտերում որպեu հաշվարկային հիմք սահմանվում է 1000 դրամ: Պետք է նաև նշել, որ վերը նշված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը: