Եթե հայտնի չէ պատասխանողի գտնվելու վայրը, ապա ինչպես է նա ծանուցվում

Եթե հայտնի չէ պատասխանողի գտնվելու վայրը, ապա ինչպես է նա ծանուցվում: Արդյո՞ք նրա բացակայության պատճառով կարող են խախտվել հայցվորի դատավարական իրավունքները:

 

Հարգելի° ընթերցող,

 

Հաշվի առնելով սույն խնդրի արդիականությունը փորձենք մանրամասն անդրադառնալ դրա կարգավորմանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրիրը սահմանում է, որ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Ծանուցագիրը ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով: Ծանուցագիրը ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: Ծանուցագրում պետք է նշված լինեն`

  1. դատարանի անվանումը և ստույգ հասցեն,
  2. նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է,
  3. նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին,
  4. նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, չներկայանալու հետևանքների մասին:

Գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում: Ուստի ծանուցագիրը չստանալու բոլոր հետևանքները կրում հենց ստացեղը: Իսկ այս հարցին անդրադառնալով ասենք, որ տվյալ դեպքում հայցվորի դատավարական իրավունքները չեն կարող խախտվել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել