Ինչպես վարվել այնպիսի իրավիճակում, երբ ծանուցում ես ստանում, որ պետք է ներկայանաս դիահերձարան հայտնաբերված դիակը ճանաչելու համար, քանզի կան կասկածներ, որ հայտնաբերվածը քո հարևանն է, որը ՀՀ-ում չունի որևէ ազգական:
Հարգելի° ընթերցող,
Նախքան հարցին պատասխանելը անդրադարձ կատարենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին: Այսպես. ի՞նչ է ընդհանրապես իրենից ներկայացնում ճանաչումը կամ ճանաչման ներկայացնելը: Ճանաչման ներկայացնելը հանդիսանում է առանձին քննչական գործողություն, որի ընթացքում անձին ճանաչման է ներկայացվում որևէ սուբյեկտ (մարդ), դիակ կամ օբյեկտ, ճանաչող անձի կողմից նախկինում իրեն ներկայացված սուբյեկտի կամ օբյեկտի հետ դրանց նույնությունը, նմանությունը կամ տարբերությունը հաստատելու համար: Ճանաչման ընթացքում ճանաչողը համադրում է տվյալ անձի կամ առարկայի մասին իր հիշողության մեջ եղած տեղեկությունները իրեն ներկայացվող օբյեկտի հետ, և այն դեպքում երբ այդ հատկանիշները համընկնում են, ապա ճանաչումը համարվում է կատարված: Ճանաչումը սկսելուց առաջ քննիչը նախ և առաջ հարցաքննում է ճանաչող անձին ճանաչվողի արտաքին տեսքի և նշանների, և այն հանգամանքների մասին որոնցում ճանաչողը տեսել է այդ անձին: Եթե ճանաչումը կատարվում է վկայի կամ տուժողի կողմից, ապա նրանք նախազգուշացվում են ցուցմունք տալուց խուսափելու, հրաճարվելու, կամ ակնհայտ սուտ ցուցմունք տալու դեպքում վերջինս ենթակա է պատասխանատվության, ինչպես նաև իր, ամուսնու և մերձավոր ազգականների դեմ ցուցմունք չտալու իրավունքի մասին: Այսինքն օրենքը սույնով ոչ միայն նախատեսում է քաղաքացիների պարտականությունը, այլ նաև սահմանում է նրանց իրավունքը զերծ մնալ մերձավորի դեմ ցուցմուք տալու տհաճ գործընթացից: Ճանաչումը չի կարող կատարվել, իսկ կատարվածը չի համարվի հիմնավորված, եթե ճանաչողը նշել է այնպիսի հատկանիշներ, որոնք իրենց անորոշության պատճառով բավարար չեն ճանաչվողի անձի նույնացման համար: Ճանաչման ճամանակ, ինչպես նաև մի շարք այլ գործողությունների ժամանակ, պարտադիր ապահովում է ընթերակաների մասնակցությունը: Այս քննչական գործողության կատարում հաստատվում է քննիչի կողմից կազմված արձանագրությամբ, որտեղ մանրմասն նշվում են ճանաչող անձի տվյալները, ճանաչման տեղը, ժամանակը, ինչպես նաև սույն գործողությանը առնչվող մի շարք տվյալներ: Ամփոփելով և պատասխանելով քաղաքացու հարցին, նշենք որ վերջինս պարտավոր է ներկայանալ համապատասխան վայր դիակի ճանաչումը կատարելու համար և նա կնախազգուշացվի ցուցմանք տալուց խուսափելու, հրաժարվելու կամ ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար: