Պարտավոր է արդյո՞ք գործատուն աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագիրը լուծելիս:
Հարգելի° ընթերցող,
Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե օրենքով և գործատուի և աշխատողի միջև կնքված համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Եթե աշխատողը նույն գործատուի մոտ փոխադրվում է այլ աշխատանքի ապա գործատուն վերջնահաշվարկ չի կատարում: Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, սահմանված կարգով լրացնել վերջինիս աշխատանքային գրքույկը և հանձնել նրան:
Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վերջնահաշվարկ կատարելու պարտականությունը փոխանցվում է ժառանգությունը ընդունողներին, իսկ ժառանգների բացակայության կամ ժառանգների կողմից ժառանգությունից հրաժարվելու դեպքում այն անձին կամ մարմնին, որն ընդունում է այդ գույքը` դրա արժեքի սահմաններում:
Հարկ է նաև նշել, որ աշխատողի ցանկությամբ գործատուն պարտավոր է նրան տրամադրել տեղեկանք աշխատանքային գործառույթների, աշխատավարձի, վճարված հարկերի և պետական սոցիալական ապահովության վճարների չափի և աշխատանքի գնահատականի վերաբերյալ: