Կարող եք արդյո՞ք ասել, թե ո՞րն է հարկային ստուգումների նպատակը և ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնի հարկային մարմնի աշխատակիցը ստուգումներ անցկացնլիս:
Հարգելի° ընթերցող,
Ստուգումների նպատակը տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմինների նեկայացրած կամ հրապարկած հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հարապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելը, տնտեսվարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսվարող սուբյեկտի հետ կապված օտարերկյա տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:
Ստուգումը սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը ստուգում անցկացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր որտեղ նշվում է ստուգում անցկացնող անձի անունը, ազգանունը, պաշտոնը, տնտեսվարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումերի նպատակը, ժամկետները, ստուգման իրավական հիմքեր:
Ստուգումներ անցկացնող անձը իրավունք չունի իրականացնել այլ գործողություններ քան նախատեսված են հրամանով կամ հանձնարարագրով:
Հրամանի կամ հանձնարարգրի 2 օրինակը ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքնային օր առաջ տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակը և շրջանակները կարող է փոփոխել համապատասխան մարմինը ստուգում կատարող պաշտոնատար անձի հիմնավորմամբ, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում հետաքննության մարմինը կամ քննիչը պատճառաբանված որոշմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը: