Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ԻԻՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Արթուր Պողոսյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին՝ շնորհակալություն հայտնելով Քննչական կոմիտե կատարած այցի համար:

Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ դրսևորվելով ամենօրյա աշխատանքային շփումների, տեղեկատվության փոխանակման և փոխադարձ գործնական աջակցության ձևաչափերում:

 ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և խնդիրները համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությունը:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ նշելով, որ Քննչական կոմիտեի հետ համագործակցության և կապերի ամրապնդման գործում մեծ է եղել դեսպանի անձնական ներդրումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել