Արսեն Թորոսյանը կմեկնի Սերբիա միջազգային նախարարական համաժողովի մասնակցելու

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ստորագրել է N 859-Ա որոշում, որով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին 2025 թվականի սեպտեմբերի 29-30-ը գործուղում է Սերբիայի Հանրապետություն: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Որոշման համաձայն՝ նախարարը Բելգրադում կմասնակցի «Իրավունք, ներառում, կայունություն և հզորացում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին:

Նշվում է, որ Արսեն Թորոսյանի գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կփոխհատուցվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Որոշման մեջ նաև նշվում է, որ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նախարարը պետք է ներկայացնի Սերբիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն՝ համաձայն ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Որոշումն ընդունվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել