Քաղաքացիների բժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններն են՝
• զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները
• ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության զորակոչային բժշկական հանձնաժողով
• կենտրոնական բժշկական հանձնաժողով(ԿԲՀ)
Կենտրոնական բժշկական հանձնաժողովը բժշկական փորձաքննության մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ԿԲՀ-ի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը, տեղակալը (բժիշկ), անդամները՝ թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, համակարգչային օպերատոր ու քարտուղար: ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է ՀՀ պաշտպանության նախարարին: ԿԲՀ-ի անդամ չի կարող նշանակվել սույն կարգով սահմանված այլ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժողովի անդամ նշանակված անձը:
Զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի եզրակացությունները վերջնական են և կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՀ պաշտպանության նախարարին կամ դատական կարգով:
Զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացության բողոքարկման ժամկետները

