Գրավատնային գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը(գրավատնային գործունեությունը լիցենզավորող և վերահսկող` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ)՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:
Լիցենզիա ստանալու հայտը մերժելու դեպքերից մեկն է, եթե հայտատուի 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, և այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ ղեկավարն ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն: