Ի՞նչ պաշտոններ չի կարող զբաղեցնել ավագանու անդամը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն.

1. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

  1. աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար.
  2. լինել վարչական շրջանի ղեկավար.
  3. աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:

2. Սույն հոդվածով սահմանված աշխատանքի, ծառայության անցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել