Մի շարք օբյեկտների համար ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար տուրք է սահմանված

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`

ա) առևտրի օբյեկտների համար` 25 000-50 000 դրամ.

բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50 000-100 000 դրամ.

գ) բաղնիքների (սաունաների) համար` 200 000-500 000 դրամ.

դ) խաղատների կազմակերպման համար` 500 000-1 000 000 դրամ.

ե) շահումով խաղերի կազմակերպման համար` 250 000-500 000 դրամ.

զ) վիճակախաղերի կազմակերպման համար` 100 000-150 000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել