Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է այն, թե երբ է վարորդական վկայականը համարվում ուժը կորցրած:
Այսպիսով.
1. Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`
ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.
բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.
գ) նա մահացել է.
դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը:
2. Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:
3. Վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու: