ՀՀ վարչապետի կողմից 2010 թվականի հունիսի 3-ի որոշմամբ սահմանվում են Ճանապարհային ոստիկանության կողմից մշտական անշարժ ծառայության իրականացման տեղերը:
Այս որոշմամաբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացվել Երևան քաղաքի`
- Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ.
- Պռոշյան փողոցի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ.
- Ֆրանսիայի հրապարակում.
- Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շենքի մոտ (Նալբանդյան 130).
- Հանրապետության հրապարակում:
Սահմանված տեղերում մշտական անշարժ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամերին: