Ես շուրջ 12 տարի էր ինչ օրինական կարգով ամուսնացած են եղել, որից հետո 2009 թվականին ամուսինս դիմել է դատարան, և դատական կարգով ամուսնալուծվել ենք: Ամուսնության ընթացքում ես և ամուսինս համատեղ ուժերով գնել ենք ավտոտնակ և հողատարածք: Սակայն, ամուսնալուծվելուց հետո, ամուսինս առանց իմ գիտության և համաձայնության վաճառել է նշված անշարժ գույքերը: Ինձ այժմ հետաքրքում է, արդյոք  նա իրավունք ուներ առանց ինձ կնքել նման գործարքներ և ես ի՞նչ իրավունքներ ունեմ տվյալ դեպքում:  


Հարգելի° ընթերցող,


Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է համատեղ սեփականություն: Հետևապես, նշված անշարժ գույքերը համատեղ սեփականության իրավունքով պատկանում էր ձեզ և ձեր ամուսունուն, որը նա իրավունք չուներ վաճառել առանց ձեր համաձայնության: Համաձայն ՀՀ օրենսդրության համատեղ uեփականության մաuնակիցները միաuին տիրապետում և oգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեuված չէ նրանց համաձայնությամբ: Իսկ համատեղ uեփականության ներքո գտնվող գույքը տնoրինվում է բոլոր մաuնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մաuնակիցներից ով է կնքում գույքը տնoրինելու գործարքը: Հետևապես, ՀՀ օրենսդրությունը ձեզ իրավունք է վերապահում դատական կարգով անվավեր ճանաչել վերը նշված գործարքները և դրանց հիման վրա կատարված պետական գրանցումները, քանի որ նշված անշարժ գույքերը հավասար իրավունքով պատկանում էր նաև ձեզ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել