Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյան, հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Գործն առնչվում էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց գաղտնի ձայնագրության կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանի կողմից հայտնված այն տեղեկատվությանը, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանների ընտանիքը ձեռք է բերել կաշառքի միջոցով: Բացի դրանից՝ ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև նրա ընտանիքի ունեցվածքին:
Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը Իրավաբան.net-ին հայտնում է, որ դատարանը Սեդրակ Քոչարյանի հայցապահանջը մերժել է:
Նշենք, որ գործը մակագրված էր դատավոր Աիդա Դավթյանին:
Հայցվորը պահանջում էր, որպեսզի Արթուր Վանեցյանը հրապարակայնորեն հերքի արված հայտարարությունը: