Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը դատական համակարգում է 2008 թվականից:
2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2016 թվականին նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Դատավորը սկսել է հայտարարգրեր ներկայացնել 2016 թվականից:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2016 թվականին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս դատավորը հայտարարգրել է բնակարան, հողամաս, NISSAN TEANA 2.5 մակնիշի ավտոմեքենա:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն դրամ և 8 հազար դոլար:
Կարեն Մարդանյանը հայտարարագրել է նաև 403 հազար 990 դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից: 2016-ի տարեկան հայտարարագրում դատավորը հայտարարագրել է 1 միլիոն դրամ և 7 հազար դոլար դրամական միջոց, ինչպես նաև 3 միլիոն 567 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:
2017 թվականին ստանձնելով քրեական վերքաննիչ դատարանի դատավորի պաշտոնը, դատավորը հայտարարագրել է հողամաս, բնակարան, NISSAN TEANA 2.5 մակնիշի ավտոմեքենա, 1 միլիոն դրամ և 7000 դոլար:
Հարկային տարվա ավարտին հայտարարագրել է 580 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2017-ի տարեկան հայտարարգրում դատավորը հայտարարագրել է 8 միլիոն 337 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
2018-ի հարկային տարում դատավորը հայտարարագրել է 1 միլիոն դրամ և 8000 դոլար դրամական միջոց:
Տարվա եկամուտը կազմել է 7 միլիոն 973 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից:
- Աշխատավարձ-7 միլիոն 801 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-172 հազար դրամ:
Դատավորի կինը՝ Լուսինե Կարապետյանը հայտարարագրեր է ներկայացրել 2016, 2017 և 2018 թվականներին:
2016 թվականին Լ. Կարապետյանը հայտարարագրել է 2 միլիոն դրամ և 6000 դոլար դրամական միջոց: Եկամուտը կազմել է 564 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2017 թվականին Լ. Կարապետյանը հայտարարագրել է 2 միլիոն դրամ և 6000 դոլար դրամական միջոց: Հարկային տարվա եկամուտը կազմել է 423 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2018 թվականին Լ. Կարապետյանը հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ և 7000 դոլար դրամական միջոց: Դատավորի կինը հայտարարագրել է նաև 600 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Ներկայացված են նաև դատավորի 3 անչաահաս զավակների՝ Տիգրան, Դիանա և Արմեն Մարդանյանների 2017 և 2018 թականի հայտարարագրերը, որոնցում տվյալներ չկան:
Ձեզ ենք ներկայացնում դատավոր Կարեն Մարդանյանի կենսագրությունը.
Ծնվել է 1975 թվականին Երևան քաղաքում:
1998 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1998 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 1999 թվականի հունվար ամիսն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի ժող. դատարանում՝ որպես ցրիչ:
1999 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում նախ՝ որպես ցրիչ, ապա` գրասենյակի քարտուղար, այնուհետև՝ դատավորի օգնական, դատարանի նախագահի օգնական:
2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:
2008 թվականին աշխատել է Երևանի քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:
2016 թվականի մարտ ամսից մինչև հունիս ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Լիլիթ Խանոյան