64-ամյա Վարդան Ավանեսյանը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է նշանակվել է 2009 թվականի ապրիլի 18-ին և ավելի քան 10 տարի է աշխատում է այս պաշտոնում:
Ներկայացնում ենք նրա և կնոջ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:
2011 թվականի սկզբին նա հայտարարագրել է շուրջ 20,7 միլիոն դրամ և 2000 դոլարի խնայողություններ, իսկ տարեվերջին 31 միլիոն դրամ: այս տարվա եկամուտը ստացվել է աշխատավարձից և կազմել է 10,67 միլիոն դրամ:
2012-ին նրա խնայողություն 31 միլիոն դրամը զրոյացել է, իսկ եկամուտը նորից ստացվել է միայն աշխատավարձից և կազմել 10,92 միլիոն դրամ:
2013-ին զրոյական խնայողությունները ավելացել են՝ 12 հազար դոլար և 1,9 միլիոն դրամ: Միայն աշխատավարձից ստացվող եկամուտը կազմել է 11,4 միլիոն դրամ:
2014-ին խնայողությունները կազմել են 13 հազար դոլար և 2 միլիոն դրամ, իսկ միայն աշխատավարձից ստացվող եկամուտը՝ 11,86 միլիոն դրամ:
2015-ին խնայողությունները կազմել են 13 817 դոլար և 2 միլիոն դրամ, իսկ աշխատավարձից ստացվող միակ եկամուտը՝ շուրջ 13 միլիոն դրամ:
2016-ին թեև դատավորի եկամուտը մնացել է նույնը՝ աշխատավարձից ստացվող 13 միլիոն դրամ, խնայողությունները էապես աճել են՝ կազմելով 25 817 դոլար և 3 միլիոն դրամ:
2017-ին նույնպես եկամտի աղբյուրն ու չափը գրեթե նույնն է մնացել, իսկ դրամական միջոցները էլ ավելի են մեծացել՝ 37 817 դոլար և 4,64 միլիոն դրամ:
2018-ին նույնպես խնայողությունների չափը ավելացել է՝ 40 հազար դոլար և 9 միլիոն դրամ, իսկ ահա եկամուտի չափը գրեթե չի փոխվել:
Նշենք, որ այս տարիների ընթացքում դատավորը չի հայտարարագրել որևէ գործարք, որից պարզ կլինի, թե ինչպես են, օրինակ, խնայողությունները մի տարում զրոյացել, իսկ մյուս տարում էականորեն ավելացել, կամ տարեցտարի ինչպե՞ս են դրանք ավելացել:
Նրա կինը՝ Աննման Միքաելյանը, 2011-ին և 2012-ին հայտարարագրել է միայն աշխատավարձից ստացված շուրջ 1,9 միլիոն դրամի եկամուտ: 2013-ին և 2014-ին նա ոչինչ չի հայտարարագրել:
Իսկ ահա 2015-ին դատավորի կինը 11 800 դոլար նվիիրատվություն է ստացել և 100 հազար դրամ աշխատանքի դիմաց վարձատրություն: Հիշյալ 11 800 դրամը նա որպես խնայողություն է հայտարարագրել նաև:
Անճշտություն կա 2015-ի և 2016-ի հայտարարագրերում. 2015-ի վերջին նրա դրամական միջոցները կազմել են 11 800 դոլար, մինչդեռ 2016-ի սկզբին հայտարարագրված է 12 000 դոլար, որը տարեվերջին դարձել է 12 701 դոլար: Միևնույն ժամանակ տիկինը չի հայտարարագրել որևէ եկամուտ և գործարք, որից հասկանալի կլինի, թե ինչպես է նրա խնայողության գումարը 900 դոլարով ավելացել:
Դատավորի կնոջ 2017-ի տարեկան հայտարարագիրն ամբողջությամբ դատարակ է, իսկ 2018-ինի մեջ նորից երևում է 12 701 դոլար դրամական միջոցները: