Բարձրագրույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: ԲԴԽ-ում նա պաշտոնավարեց շուրջ 1 տարի ու 2 ամիս:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները:
Գագիկ Հարությունյանը 1996թ. փետրվարի 6-ին Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ։
2011 թվականին, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 700 հազար դրամ, 5200 դոլար, 2700 եվրո: Եկամուտները կազմել են 12 միլիոն 90 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձից և 1594 դոլար, որը ստացվել է այլ եկամուտից:
2012 թ-ին նրա դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 3 միլիոն 800 հազար դրամ, 2200 դոլար և 1700 եվրո: Եկամուտները կազմել են 12 միլիոն 314 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:
2013 թվականին Գագիկ Հարությունյանի խնայողությունները կազմել են 4,700,000 դրամ և 3,600 դոլար: Նրա եկամուտները կազմել են 12 միլիոն 209 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված 2 աղբյուրից, և 300 եվրո, որն էլ ստացվել է ռոյալթիից և հեղինակային վարձատրությունից:
2014-ին նրա խնայողություններն ավելացել են՝ 6 միլիոն 300 հազար դրամ, 5200 դոլար, 2800 եվրո: Այս տարում նրա եկամուտները կազմել են 13 միլիոն 503 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից և 1,440 եվրո, որն էլ ստացվել է միանվագ վճարից:
2015 թ-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են՝ 2 միլիոն 950 հազար դրամ, 7800 դոլար, 6900 եվրո: Եկամուտները կազմել են 16 միլիոն 341 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից:
2016 թ-ին նրա խնայողությունները կազմել են 4 միլիոն 600 հազար դրամ, 6500 դոլար, 1250 եվրո: Եկամուտները կազմել են 15 միլիոն 990 հազար դրամ, 480 եվրո, 500 դոլար: Սրանք ստացվել են 4 աշխատավարձից:
2017 թ-ին Գագիկ Հարությունյանը հայտարարագրել է 3 միլիոն 870 հազար դրամ, 5900 դոլար, 2300 եվրո: Նրա եկամուտները 2017-ին կազմել են 16 միլիոն 295 հազար դրամ և 720 եվրո, որոնք ստացվել են 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:
2018 թվականին՝ ՍԴ նախագահի պաշտոնը դադարեցնելիս Գագիկ Հարությունյանը հայտարարագրել է.
- բնակարան,
- անհատական բնակելի տուն,
- հողամաս,
- հասարակական նշանակության շինություն:
Նրա դրամական միջոցները` պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են.
- 3.870.000 դրամ,
- 5.900 դոլար,
- 2.300 եվրո:
Գագիկ Հարությունյանի եկամուտները կազմել են 4 միլիոն 83 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձերից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելիս 2019 թվականին Գագիկ Հարությունյանը հայտարարագրել է.
- անհատական բնակելի տուն,
- հողամաս,
- հասարակական նշանակության շինություն:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են.
- 13.218.000 դրամ,
- 1.180 դոլար,
- 1.250 եվրո:
Եկամուտները կազմել են 4 միլիոն 393 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից:
Գագիկ Հարությունյանի կինը՝ Անահիտ Խաչատրյանը
- 2011 թվականին հայտարարագրել է 300 հազար դրամ և 1900 դոլար:
- 2012 թվականին նրա եկամուտները նվազել են 200 դոլարով:
- 2013 թ-ին նա ձեռք է բերել կամ օտարել արժեթղթեր/այլ ներդրումներ: Նրա դրամական միջոցները զգալի ավելացնել են՝ կազմելով 5,400,000 դրամ և 2,300 դոլար: Եկամուտները կազմել են 5.400.000 դրամ, որը ստացվել է շահաբաժնից, ինչը ենթադրվում է, որ ստացվել է օտարված արժեթղթերից:
- 2014 թվականին Անահիտ Խաչատրյանը նույն տարում ձեռք է բերել և օտարել 10 հազար դրամ արժողությամբ արժեթղթեր: Նրա դրամական միջոցները ավելացել են՝ կազմելով 7,5 միլիոն դրամ, 15.200 դոլար: Ավելացել են նաև շահաբաժնից ստացված եկամուտները՝ 6 միլիոն 800 հազար դրամ:
- 2015-ին ՍԴ նախագահի կնոջ դրամակն միջոցները կազմել են 1 միլիոն 150 հազար դրամ, 26.650 դոլար, իսկ շահաբաժնից ստացված եկամուտները՝ 6 միլիոն դրամ:
- 2016 թ-ին Անահիտ Խաչատրյանը հայտարարագրել է 1 միլիոն 546 հազար դրամ, 12.500 դոլար: Նրա եկամուտները 2016-ին ստացվել են միայն կենսաթոշակից՝ կազմելով 396 հազար դրամ:
- 2017 թվականին նրա խնայողությունները նվազել են և կազմել 1 միլիոն 380 հազար դրամ և 11,300 դոլար: Եկամուտները կրկին կազմել են 396 հազար դրամ, որը ստացվել է կենսաթոշակից:
Ծանոթացեք նաև Գագիկ Հարությունյանի կենսագրությանը:
Ալիսա Չիլինգարյան