Ի՞նչ կենսագրություն ունի Գագիկ Հարությունյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Գագիկ Հարությունյանը ծնվել է 1948թ. մարտի 23-ին։

1970թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1973թ. դասախոսական աշխատանքի է անցել Երեւանի պետական համալսարանում, ապա եղել է ավագ դասախոս, դոցենտ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։

1977-78թթ. գիտական ստաժավորում է անցել Բելգրադի համալսարանում (Հարավսլավիա)։

1982-1987թթ. աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի Կենտկոմում։

1987թ. նշանակվել է Կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ։

1990թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ։

1991թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահ։

1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. հուլիսը կատարել է նաեւ ՀՀ վարչապետի պարտականությունները։

1996թ. փետրվարի 6-ին Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ։

2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

2018թ. մարտի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել է Խորհրդի նախագահ:

1996 – 2009թթ. ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ։

1997թ. դեկտեմբերին ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ, 1997թ. հոկտեմբերից՝ նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահող եւ «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահ։

1997 թվականից Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է։

1998թ. նոյեմբերից Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ է։

2014-2017թթ.՝ Վենետիկի հանձնաժողովի Բյուրոյի անդամ:

2009 թ-ից` Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի Բյուրոյի անդամ:

2014-2015թթ.` Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի Բյուրոյի նախագահ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։

1999թ. մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով։

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է։

Դասախոսություններով հանդես է եկել Երևանի պետական համալսարանում, Սլավոնական, Ֆրանսիական, Ամերիկյան համալսարաններում, Կառավարման ակադեմիայում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում, Կլերմոն Ֆերանի համալսարանում (Ֆրանսիա), Քեմբրիջի համալսարանում (Անգլիա):

Հեղինակ է՝ 35 մենագրությունների, ինչպես նաեւ 150-ից ավելի գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրական իրավունքի եւ սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին։ Մասնակցել եւ զեկույցներով հանդես է եկել 70-ից ավելի միջազգային գիտական եւ գիտագործնական խորհրդաժողովներում՝ սահմանադրական իրավունքի եւ, մասնավորապես, սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել