Իրավաբան.net-ը պաշտոնապես հայտարարում է. Shabat.am-ն ապատեղեկատվություն է տարածել

Shabat.am կայքը  ապրիլի 21-ին հրապարակել է «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» վերնագրով տեսանյութ, որով կեղծ տեղեկություն է տարածել/տարածում Iravaban.net լրատավական կայքի իրական սեփականատիրոջ վերաբերյալ:

Ի գիտություն shabat.am-ի, հայտնում ենք, որ Iravaban.net անկախ լրատվական կայքը հիմնադրվել և գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` 2012 թվականից սկսած:

Վերը նշված տեղեկությունը հրապարակային է և տեղեկայված է Iravaban.net անկախ լրատվական կայքում` հետևյալ հղմամբ` https://iravaban.net/about-us-2, և shabat.am-ը ունեցել է հնարավորություն ճշմարիտ տեղեկություն ստանալու ու հրապարակելու:

Պահանջում ենք, որպեսզի «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» վերնագրով shabat.am կայքում հրապարկված նյութի մեջ, ինչպեսև shabat.am-ի Youtube և Facebook կայքերի էջերում հրապարկված տեսանյութերի նկարագրական հատվածում հրապարկել հետևյալ տեքստը.

«ՀԵՐՔՈՒՄ. Հայտնում ենք, որ Iravaban.net անկախ լրատվական կայքը հիմնադրվել և գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, իսկ տեսանյութում Իրավաբան.net-ի մասին հրապարակված ամբողջ տեղեկությունը ապատեղեկատվություն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել