Այսօր «Ժողովուդր» օրաթերթը հայտնել է, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարգապահական վարույթ է հարուցելու վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների` վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանի և 10 դատավորների նկատմամբ:
Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն ԱՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը:
«Հետևապես, որևէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած կամ չհարուցած լինելու մասին բարձրաձայնումը կլինի օրենքի խախտում, այդ իսկ պատճառով հարցին պատասխանել չեմ կարող»,-նշել է նա: