ՔԿԱԳ տարածքային բաժնի պետերի և մասնագետների աշխատավարձը կբարձրանա. Արտակ Զեյնալյանը որոշման նախագիծը կներկայացնի կառավարությանը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է՝ ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է սահմանել, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմա­կերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2019 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`

    1) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 30 հազար 440 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 30 հազար 700 դրամ,

    2) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 10 հազար 960 դրամ, իսկ  Հայաստանի Հանրապետության  բարձր լեռնային բնակավայրերի    քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով`  20 հազար 190 դրամ:

Նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի N1 և N2 աղյուսակների «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի «11001 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով   նախատեսված է 3 միլիարդ 257 միլիոն 300 դրամ, որը ներառում է պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակիցների համար օրենքով սահմանված աշխատավարձը և գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահպանման ծախսերը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետերի և մասնագետների աշխատավարձի հաշվարկման համար հիմք են հանդիսացել «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի  27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» թիվ 756 և ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը եվ վճարման կարգը սահմանելու մասին»  թիվ 670-Ն որոշումները:

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գումարը պետք է բաշխվի համայնքներին` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության տարածքային  բաժինների ծախսերը կատարելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են ՔԿԱԳ 51 տարածքային բաժիններ 126 աշխատակիցներով: Գումարը նախատեսված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի 51 պետի, որից՝ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի 9 պետի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի 75 մասնագետի, որից՝ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի 6 մասնագետի հաշվարկով։

Նախարարությունը ակնկալում է, որ հաստատված  նորմատիվների հիման վրա ՀՀ պետական բյուջեով հատկացված ֆինանսական միջոցներ փոխանցել համայնքներին` քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման ծախսերն իրականացնելու նպատակով:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել