«Արհեստակցական միությունների մասին» գործող օրենքի համաձայն Արհեստակցական միության կանոնադրությունը պետք է բովանդակի արհեստակցական միության`
ա. անվանումը, որը պետք է ներառի համապատասխանաբար «արհեստակցական կազմակերպություն» կամ «արհեստակցական կազմակերպությունների միություն» բառերը.
բ. գործունեության առարկան և նպատակները.
գ. կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց գործառույթները.
դ. մասնակից (անդամ) դառնալու և մասնակցությունից (անդամակցությունից) դուրս գալու կարգը.
ե. մասնակիցների (անդամների) իրավունքները և պարտականությունները.
զ. գտնվելու վայրը (հասցեն).
է. վերակազմակերպման և լուծարման կարգը.
ը. կանոնադրությունում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարգը.
թ. մուտքի վճարների, անդամավճարների չափը, մուծումների կարգը և գույքի ձեռքբերման այլ աղբյուրներ:
Արհեստակցական միության կանոնադրության բովանդակությունը

