Վերաքննիչ դատարանում կայացած դատավարությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ, ի տարբերույթւոն առաջին ատյանի դատարանի՝ օրիանկան ընթացք է ունեցել: Այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:
«Օրինական ընթացքով ընտրվել էր դատավորը, որը պետք է դատավարությունն իրականացներ, և էլի, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, վերաքնիչ դատարանի դատավորն ընկալում էր այն, ինչ ասվում էր: Դժբախտաբար, այդքանով հանդերձ, վերաքննիչ դատարանի դատավորն իրեն թույլ տվեց կոպտորեն խախտել օրենքն իր վերջանական որոշման մեջ և շարունակեց կալանքի տակ պահել պարոն Քոչարյանին՝ մի շարք կոպիտ խախտումներ անտեսելով»,-նշեց Հայկ Ալումյանը:
Նա նշեց նաև, որ 2008 թվականին Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել մարտի 1-ին առավել ակտիվ մասնակիցներից 7 հոգու՝ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյանին և այլն:
«Հետո, 2009 թվականին համապատասխան հոդվածը Քրեական հոդվածը, որը 300-րդ հոդվածն էր՝ փոխվեց և հիմա, 2009 թվականից սկսած Սահամանդրական կարգի տապաումը նախատեսված է 300.1 հոդվածով: Նշված 7 հոգու նկատմամաբ, այդ փոփոխության արդյունքում Սահմանադրական կարգի տապակման համար քրեական հետապնդումը դադարեցվեց, այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում, վատացնում է անձի վիճակը՝ համեմատ 2008 թվականին գործող օրենքի և հետևաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, որ պատասխանատվություն խստացնող օրենքը չի կարող կիրառվել անձի նկատմամբ այն արարքի համար, որը կատարվել է մինչ այդ խստացումը, դրա համար էլ այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից: Քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, այս ստանդարտը պետք է կիրառվի նաև Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Հայկ Ալումյանը նշեց նաև, թե դատավարության ընթացքում դատախազներն ինչ կարծիք են ներկայացրել նշված փաստարկի վերաբերյալ:
«Դատավարության ընթացքում դատախազներից մեկը վեր կացավ և ասաց՝ դե դա այդ դատախազների տեսակետն էր, որ այդ հոդվածը խստացնող է և չպետք է կիրառել, հիմա էլ մենք ենք այստեղ դատախազները, մենք էլ կարծում ենք, որ պետք է կիրառվի: Այսինքն, մեր դատախազությունը հաշվի չի առնում, որ ըստ Սահմանադրության դատախազությունը միասնական հաակարգ է և անձի ճակատագիրը չի կարող կախված լինել նրանից, թե տվալ պահին դտարանում դատախազներից ով է մեղադրանքը կամ կալանավորման պահանջ ներկայացնում: Այս աստիճանի սուբյեկտիվ չպետք է լինի»,-ասաց փաստաբանը: