ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 16-ին, հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 11-ի ԲԴԽ-2-Ո-8, ԲԴԽ-2-Ո-9 որոշումներով ներկայացված առաջարկությունները
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: