Գործարար Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Նրա պաշտպան Կարեն Բատիկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
«Նա այժմ հիվանդանոցում է, առողջական լուրջ խնդիրներ ունի: Հիվանդությունը սրվել է»,-նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում: