Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ գործով դատարանը խորհրդակցական սենյակում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղի կունենա գործարար, «Հ2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու քննիչի միջնորդության քննարկումը:

Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավորն այժմ խորհրդակցական սենյակում է, շուտով հայտնի կլինի դատարանի որոշումը:

Նույն նիստի ժամանակ քննարկվել է նաև Սամվել Մայրապետյանի պաշտպանների՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Պաշտպանն ավելի վաղ հայտնել էր, որ Մայրապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել