Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը չի բավարարել

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝  խափանման միջոցը որոշելու գործով դատական նիստը նախագահող դատավորին՝ Ռուբիկ Մխիթարյանին ներկայացված ինքանաբացարկի միջնորդությունը դատարանը չի բավարարել:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ  գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։  Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է ընտրվել նախագահող դատավորը։

Պաշտպանը նշեց, որ օրեր առաջ լրատվամիջոցից տեղեկացել են, որ վիճակահանությամբ է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին, մինչդեռ ըստ նրա՝  նման կարգ օրենքով նախատեսված չէ։

Դատարանի կայացրած որոշումը Ալումյանը որակել է «ապօրինի»:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը կքննարկվի վաղը՝ նոյեմբերի 29-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել