Կրասնոդարում դատարանը 12 օրով կալանավորել է ռեփեր Հասկիին

Կրասնոդարի երկրամասի Պերվոմայսկի շրջանային դատարանը կալանավորել է ռեփեր Հասկիին (Դմիտրի Կուզնեցով) 12 օրով: Երաժիշտը ձերբակալվել է փողոցային համերգի ժամանակ և այն չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Դոժդը»։

Դատարանը երաժիշտին մեղավոր է համարում խուլիգանություն կատարելու համար (ՌԴ վարչական օրենսգրքի 20.1-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ընդհանուր առմամբ հաշվետվություններ են ներկայացվել երեք վարչական հոդվածների վերաբերյալ` ոստիկանության պահանջները չկատարելը, բժշկական զննությունից հրաժարվելը և հասարակական վայրերում քաղաքացիների զանգվածային հավաքի կազմակերպման մասին: Երկու այլ արձանագրությունների հետաքննությունը կավարտվի ավելի ուշ:

Դատական նիստի ընթացքում Հասկին խնդրեց դատավորին ազատել նրան, ասելով, որ նա ընտանիքում միակ կերակրողն է և «պարզապես արտիստ»: Ռեփերի խոսքերով, նա մեղավոր է միայն մեքենայի տանիքին բարձրանալու համար, բայց «նման իրավիճակում է հայտնվել» համերգի տապալմամ պատճառով:

Հասկին ձերբակալվել է նոյեմբերի 21-ի երեկոյան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել