ՌԴ-ում ուսուցչուհին ծեծել է երկու աշակերտի` «կրթական նպատակներով»

Սեվերոդվինսկի թիվ 19 դպրոցում ֆիզիկական դաստիարակության ուսուցչուհին ծեծել է երկու աշակերտի` «կրթական նպատակներով»: Նրանց դասընկերներից մեկը տեսագրել է ուսուցչուհու գործողությունները, որտեղ ուսուցիչն ասում է. «Կդաստիրակեմ: Լա՞վ է։ Ձեռքերին  ավելի ցավոտ կլինի: Հետույքը ամեն ինչին կդիմանա, քանի որ դա հետույք է»:

Տեսահոլովակը հրապարակվել է VK.com սոցցանցի «Սեվերոդվինսկի կյանքը» խմբում:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով, Սեվերոդվինսկ քաղաքում այս փաստի վերաբերյալ ստուգում է անցկացվում։

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել