«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ղեկավարությունը որոշել է թողարկել առանձին կայք՝ Learn with Facebook-ը, որի շնորհիվ հնարավոր կլինի հրապարակել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ։ Այս մասին գրում է Life.ru-ն:
Այս հարթակի միջոցով մարդիկ կարող են ստանալ գիտելիքներ՝ հետագայում մասնագիտական հաջողությունների հասնելու և նոր աշխատատեղեր գտնելու համար: Մասնավորապես՝ կան խորհուրդներ ճիշտ ինքնակենսագրություն կազմելու և ներկայացնելու վերաբերյալ:
Learn with Facebook-ի միջոցով հնարավորություն կլինի նաև սովորել ծրագրավորման, մարքեթինգի և ճիշտ հարցազրույց վարելու տարրական հմտությունները, ինչը նույնպես շատ կարևոր է: