Կեմերովոյի շրջանում հրդեհի հետևանքով 6 երեխա է զոհվել

Կամերովոյի շրջանի Յուրգա քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, որից վեց երեխաներ են եղել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, հղում անելով իր աղբյուրներին:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զոհերից մեկը մահացել է հիվանդանոցում: TASS- ը հաղորդում է, որ հիվանդանոցում գտնվում են ևս 2 մարդ, որից մեկը երեխա է:

Հրդեհը բռնկվել է փայտե շինությունում: Հրդեհի նախնական պատճառը կարող է լինել հոսանքի կարճ միացումը կամ կրակի հետ անզգույշ վարվելը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհի բռնկման մասին տեղեկությունը ստացվել է ժամը 04.20-ին (Երևանի ժամանակով 01.20-ին), մոտ մեկ ժամ հետո հրդեհը մարվել է:

Հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել